Հարունիյե

mher Sahakyan

Մաշհադից մոտավորապես 16 կմ հեռավորության վրա Է գտնվում Թուս քաղաքը, որն ավելի շատ ավան է քան քաղաք: Թուսում է գտնվում Ֆիրդուսիի և Հարուն ալ Ռաշիդ խալիֆի դամբարանները: Ըստ ավանդության Խորասանում 800 ական թթ. բռնկված ապստամբությունները ճնշելու համար նա գալիս է այստեղ, բայց մահանում է: Հարունիյեն  մուսուլմանական ճարտարապետության հետաքրքիր նմուշներից է:

Ես ու Հրաչը գտնվելով Իրանում մեծապես հետաքրքրված էինք Հարունիյեով, որի տեսագրությունը ներկայացնում ենք այստեղ.

ms2

  • Share/Save/Bookmark

Sanahin, Սանահին

Mher SahakyanՍանահինի վանքը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը (մինչև XIIդ. կեսը), ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը (մինչև XIդ. կեսը)։ X-XIդդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան:khachkar

XIIդ. վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը։ Սանահինը կրկին վերածվել է գիտամշակութային կենտրոնի, նվիրատվությունների հաշվին ձեռք բերել ընդարձակ կալվածքներ։կամար

Սանահինի համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր փոքրաչափ եկեղեցին` մատուռը։sssss 057

Համալիրի հնագույն եկեղեցին` Ս.Աստվածածինը, կառուցվել է 928-944թթ.-ին։ Գմբեթավոր դահլիճ տիպի վաղագույն օրինակներից է։ Ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր։Ս.Աստվածածին եկեղեցուց հարավ Ամենափրկիչ եկեղեցին է վանքի գլխավոր տաճարը, որը 957-966թթ.-ին կառուցել է Աշոտ Գ Ողորմածի կինը` Խոսրովանույշը։ Հայ միջնադարյան քանդակագործության արժեքավոր օրինակ է հանդիսանում արևելյան ճակտոնապատի վերին մասի կտիտորական կոմպոզիցիան, ուր դեմառդեմ կանգնած Գուրգեն (Կյուրիկե) և նրա եղբայր` Անիի Սմբատ Տիեզերական թագավորները պահում են տաճարի մանրակերտը։ Հայկական միջնադարյան աշխարհիկ շինությունների եզակի նմուշ է վանքի ակադեմիան` Մագիստրոսի ճեմարանը։ Կառուցվել է Xդ. վերջին XIդ. սկզբին, Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիների միջև ընկած տարածքում։գերբ

Գրատունը (կոչվել է նաև նշխարատուն) շենքերի խմբի հյուսիս-արևելյան անկյունում է։ Կառուցվել է 1063թ.-ին` Դավիթ Անհողինի դուստր Հրանուշ թագուհու միջոցներով։sssss 077

Գրատան հարավ-արևելյան անկյունին կից է Ս.Գրիգոր եկեղեցին (Xդ. վերջ)։

mher sahakyan3Հորինվածքային տարբեր լուծումներ ունեն Սանահինի վանքի գավիթները։ Առավել պարզ է գրատան գավիթը, որը կառուցվել է XIIդ. վերջին – XIIIդ. սկզբին, գրատան հարավային պատին կից։ Ամենափրկիչ եկեղեցու գավիթը (ներքին գավիթ) կառուցվել է 1181թ.-ին (ճարտարապետ Ժամհայր)։ Այն չորս կենտրոնական, սյուներով գավիթների տիպի առավել վաղ օրինակներից է։ Հայկական գավիթների եզակի օրինակ է Ս.Աստվածածին եկեղեցու գավիթը (Մեծ գավիթ, Դրսի գավիթ), որը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1211թ.-ին։Մեծ գավթի հյուսիսային պատին կից է Սանահինի վանքի զանգակատունը (Հայաստանի հնագույն օրինակներից է)։ Կառուցվել է 1211-1235թթ.-ին։ Դեկորատիվ հարդարանքով հատկապես աչքի է ընկնում արևմտյան ճակատը։ Վանքի տարածքից դուրս պահպանվել են Ս.Հակոբ եկեղեցու ավերակները (թվագրվում է Xդ. 2-րդ կես), Ս.Հարություն եկեղեցին (XIIIդ. 1-ին քառորդ)։ Սանահինում պահպանվել են երկու աղբյուր, մեկը` նախկին գյուղամիջում (XIIդ. վերջ – XIIIդ. սկիզբ, երկկամար բացվածքով` թաղածածկ սրահ է), մյուսը` վանքի հյուսիսային պարսպապատին կից (1831թ. միակամար բացվածքով)։

Միջնադարյան հայկական ճարտարապետության ինժեներական լավագույն կառույցներից է Սանահինի կամուրջը։ XIIդ. վերջին կառուցել է տվել Վանենի թագուհին։ Կամրջով է անցնում Սանահինի վանքը տանող ճանապարհը։ Միաթռիչք (թռիչքի երկարությունը 18,6մ), կամարակապ կամրջի աջակողմյան խելը բարձրադիր ժայռի վրա է, իսկ ձախակողմյանը` գետի ցածրադիր ափին, որի հետևանքով կամրջի այս կեսը զգալի վերելք ունի դեպի կենտրոն, իսկ մյուս կեսը հարթ է։ Կամրջի քարաշեն պատնեշի վրա առյուծների բարձրաքանդակներ են։

Սանահինի համալսարանը (Սանահինի դպրոց), միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնա-դաստիարակչական և գրչության կենտրոն էր։ Հիմնադրվել է 966թ.-ին` Աշոտ Գ Ողորմածի կնոջ` Խոսրովանույշ թագուհու պատվերով։ XIդ. 1-ին կեսին դպրոցում բացվել են հռետորական, փիլիսոփայական, երաժշտական, բժշկական վարժարանները, դասավանդվել «յոթ ազատ արվեստներ», տոմար և այլ գիտություններ։

Սանահինի համալսարանին կից ստեղծվել է նաև մատենադարան։ Այն ունեցել է հատուկ շենք, սակայն ապահովության համար ձեռագրերի մի մասը պահվել է անմատչելի քարայրներում։Սանահինում պահպանվել են ավելի քան 50 խաչքար` վանքի տարածքում, գերեզմանոցում, նախկին գյուղամիջում։ Հատկապես արժեքավոր են Գրիգոր Տուտեորդու (Ս.Հարություն եկեղեցու հյուսիսային պատի տակ, 1184թ., գործ` Մխիթար Կազմիչի) և Սարգսի (Ս.Աստվածածին եկեղեցու գավթի արևմտյան պատի տակ, 1215թ.) խաչքարերը, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակային արվեստի լավագույն նմուշներից են։MS

Սանահինի արևելյան կողմում կանգուն են. Ս.Կարապետ եկեղեցին (Xդ. վերջ – XIդ. սկիզբ), արևմուտքում` բարձրադիր տեղում` Սարգսի մատուռը (XIIդ. վերջ – XIIIդ. սկիզբ)։

Հղումը`
http://www.alaverdi.am/index.php?option=com_content&view=article&id=9&Itemid=425
Նկարները` Մհեր Սահակյան

  • Share/Save/Bookmark

IMG_0003

  • Share/Save/Bookmark

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ XXXI ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ

logo
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ XXXI ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ

Դուք հրավիրվում եք մասնակցելու

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ XXXI ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ, որը տեղի կունենա 2010թ. հուլիսի 28-30-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում

Սկիզբը` ժ. 10:00-ին:
Հասցեն` Երևան, Մարշալ Բաղրամյան 24գ,
11-րդ հարկ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի դահլիճ

Հ Հ Գ Ա Ա
ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈւԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ
Խ Ո Ր Հ Ո ւ Ր Դ

Ներկայացնում ենք Ձեզ Գիտաժողովի ծրագիրը

Հուլիսի 28-ին ժամը 10:00

Բացման Խոսք – ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Երիտասարդ արևելագետների խորհրդի նախագահ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ողջույնի Խոսք – ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈւԴԱՐՅԱՆ

Ողջույնի Խոսք – ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., պրոֆ. ՌՈւԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ

I Լիագումար նիստ
Նիստի նախագահ` Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

պ.գ.թ. ԽՈՐԻԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ (ՀՀ ԳԱԱ ԱԻ) – Աքեմենյան Պարսկաստանի XIV սատրապության էթնիկական կազմի շուրջ

պ.գ.թ. ՄԵԼՔՈՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ (ՀՀ ԳԱԱ ԱԻ) – Իսրայել պետության ստեղծումը և թուրքական մամուլի արձագանքը (1948թ.)

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՐԻԳՈՐ (ՀՀ ԳԱԱ ԱԻ) – Ալավիների կրոնական համակարգի առանձնահատկությունները

պ.գ.թ. ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՈՌ (ՀՀ ԳԱԱ ԱԻ) – Պաղեստինյան հարցի կարգավորման «Ճանապարհային քարտեզը» և Եգիպտոսը

Հուլիսի 28-ին, ժամը 13:00
II նիստ (նիստերի դահլիճ)
ԻՐԱՆԱԳԻՏՈւԹՅՈւՆ
Նիստի նախագահ` պ.գ.թ. Գ. ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ (ԵՊՀ) – Հարկային համակարգը Իրանում Իլխան-Հուլաղուների օրոք

ՍԱՀԱԿՅԱՆ ՄՀԵՐ (ՀՀ ԳԱԱ ԱԻ) – ԱԺԿ-ի առաջացումն ու գործունեությունն Ատրպատականում 1945-1946 թթ.

ԱԶՐՈՅԱՆ ՌՈւԶԱՆՆԱ (ՀՀ ԳԱԱ ԱԻ) – Հակամիապետական իսլամական հեղափոխության սոցիալ-քաղաքական և գաղափարական նախադրյալների ստեղծումը Իրանում XX դարի 70-ական թթ.

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ՆԵԼԼԻ (ՀՀ ԳԱԱ ԱԻ) – Տարածաշրջանում Իրանի դերի կարևորումը և ԱՄՆ-ի դիրքորոշումը 1970-ական թթ.

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄՀԵՐ (ՀՀ ԳԱԱ ԱԻ) – Սեյյեդ Ալի Խամենեի քաղաքական կերպարը

Հուլիսի 28-ին, ժամը 13:00
III նիստ (Թուրքիայի բաժին)
ԹՅՈւՐՔԱԳԻՏՈւԹՅՈւՆ
Նիստի նախագահ` պ.գ.թ. Վ. ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԱՅՎԱԶՅԱՆ ՇՈւՇԱՆԻԿ (ԵՊՀ) – Մոթուն Շանյունը օղուզական ցեղերի նախահայր

ՄԻՆԱՍՅԱՆ ՆԵԼԼԻ (ՀՊՄՀ) – «Թուրքական մոդելը». նրա վերելքն ու անկումը Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետություններում

բ.գ.թ. ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ (ԵՊՀ) – Ներկա ժամանակների դրսևորումները թուրքերենի արևմտյան խմբի բարբառներում

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼՈւՍԻՆԵ (ԵՊՀ) – Թյուրքական լեզուների ներքին փոխազդեցությունների շուրջ

Հուլիսի 29-ին, ժամը 10:00
I նիստ (նիստերի դահլիճ)
ԱՐԱԲԱԳԻՏՈւԹՅՈւՆ
Նիստի նախագահ` պ.գ.թ. Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՇԽԵՆ (ԵՊՀ) – Ճարտարապետությունը որպես քարոզչություն Իբն Ասաքիրի «Դամասկոսի պատմություն»-ում

ԲԵԴՐՈՍՅԱՆ ԱՅԳ (ՀՀ ԳԱԱ ԱԻ) – Արաբ ազգայնականներին դատապարտող փաստաթղթերի գաղտնազերծումը Առաջին Աշխարհամարտի տարիներին

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ (ՀՀ ԳԱԱ ՀՑԹԻ) – Հայ տարագիրների մասնակցությունը Սիրիայի քաղաքական կյանքում 1920-1925 թթ.

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՎԻԿՏՈՐՅԱ (ԵՊՀ) – Զանգիների հարաբերությունները ոչ մուսուլմանների հետ

ՊՈՂՈՍՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ (ԵՊՀ) – Երուսաղեմի Հայոց Պատրիարքության արդի հիմնախնդիրների շուրջ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ (ԵՊՀ) – Մուսուլման եղբայրությունը Բելգիայում

ՍԱՄՍՈՆՅԱՆ ՀԱՅԿ (ՀՀ ԳԱԱ ԱԻ) – Սպայական վերնախավը Սիրիայի բանակի կազմավորման շրջանում (1946-1958 թթ.)

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԷՄՄԱ (ՌՀ(Ս)Հ) – Նախադասությունների ’I‘rãb-ը. դրանում շարահյուսական դիրք ունեցող նախադասությունները

Հուլիսի 29-ին, ժամը 10:00
II նիստ (Թուրքիայի բաժին)
ՕՍՄԱՆԱԳԻՏՈւԹՅՈւՆ
Նիստի նախագահ` Տ. ՄԱՆՈւԿՅԱՆ

ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ (ՀՀ ԳԱԱ ԱԻ) – Ալևիները հայկական աղբյուրներում

ՇԻՐՈՅԱՆ ԿԱՐՈԼԻՆԱ (ՀՀ ԳԱԱ ԱԻ) – Պատմագիր Ահմեդ Ջևդեթ փաշան Սսի կաթողիկոսության մասին

ՔԱՐՏԱՇՅԱՆ ԱՆԱՀԻՏ (ԵՊՀ) – Օսմանյան կայսրության ոչ մուսուլման հպատակների իրավական հիմնախնդիրները իսլամի դիտանկյունից

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ (ՀՀ ԳԱԱ ՀՑԹԻ) – Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Օսմանյան կայսրությունում հույն բնակչության թվաքանակի խնդիրը

ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ ԵԼԵՆԱ (ՌՀ(Ս)Հ) – Սևծովյան նեղուցների հիմնահարցն Առաջին համաշխարհային պատերազմից հետո

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ (ՀՀ ԳԱԱ ՀՑԹԻ) – Արևմտահայ մամուլը «Մամուլի ազատության» և գրաքննության վերահաստատման շրջանում

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐԱՄ (ՀՀ ԳԱԱ ՀՑԹԻ) – Ազգային փոքրամասնությունների դեմ ուղղված քեմալականության դրույթների մշակումը Էրզրումի և Սվազի 1919թ. համաժողովներում

Հուլիսի 29-ին, ժամը 13:00
III նիստ (Իրանի բաժին)
ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈւԹՅՈւՆ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԺՈՂՈՎՈւՐԴՆԵՐԻ ԳՐԱԿԱՆ ՀՈւՇԱՐՁԱՆՆԵՐ
Նիստի նախագահ` բ.գ.դ. Ա. ԿՈԶՄՈՅԱՆ

բ.գ.թ. ՊԵՏՐՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ (ԵՊՀ) – Քաղաքացիական քնարերգությունը օսմանյան գրականության մեջ (19-րդ դարի վերջ)

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՆԻ (ՀՀ ԳԱԱ ՀՑԹԻ) – Գույների խորհրդապաշտությունն Օրհան Փամուքի վեպերում

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ (ԵՊՀ) – Բարոյականության չափորոշիչը Ղուրանում

ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՆՈւՇ (ՀՀ ԳԱԱ ԱԻ) – Հոգևոր կատարելագործման ուղին հայ միջնադարյան միստիցիզմում և սուֆիզմում

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳՐԻԳՈՐ (ՄԼՀ, Գերմանիա, Հալլե) – Ալեքսանդրիայի պատրիարք Տիմոթեոս Կուզի եթովպերենով պահպանված նամակը երեխաների մահվան մասին

Հուլիսի 29-ին, ժամը 13:00
IV նիստ (Հին Արևելքի բաժին)
ՀԻՆ ԱՐԵՎԵԼՔ
Նիստի նախագահ` պ.գ.թ. Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

ԶԱՔՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ («ԷԹՆՈՍ» ԳՀԿ) – Առաջավոր Ասիայի մարտական կլոր վահանները և դրանց զուգահեռները Վանի թագավորությունում

ՑԱԿԱՆՅԱՆ ՌՈւՍԼԱՆ (ՀՀ ԳԱԱ ԱԻ) – Աշշուրբանապալի կառավարման վերջին տարին

ԲԱԴԱԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ («ԷԹՆՈՍ» ԳՀԿ) – Խալդի: Ուրարտուում միաստվածության զարգացման վերականգնման փորձ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՆԱ (ՀՀ ԳԱԱ ԱԻ) – Բիայնիլի-Ուրարտուի ուրարտագիտական մի շարք հարցերի լուսաբանումը Ն.Ադոնցի աշխատություններում

ԵՐԱՆՅԱՆ ՆԺԴԵՀ (ԵՊՀ) – Մուծածիրի տաճարը (պատմահամեմատական վերլուծություն)

Հուլիսի 30-ին, ժամը 10:00
I նիստ (նիստերի դահլիճ)
ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ
Նիստի նախագահ` պ.գ.թ. Ա. ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ՆԱԻՐԱ (ՀՀ ՊՆ) – Հնդկահայ գաղութը 20-րդ դարում

պ.գ.թ. ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ ԱՂԱՎՆԻ (ՀՀ ԳԱԱ ԱԻ) – Չին-եգիպտական ռազմաքաղաքական համագործակցության շուրջ

ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ ԵՎԱ (ՀՀ ԳԱԱ ԱԻ) – Քաղաքական և տնտեսական հարաբերությունները Ճապոնիայի և Քուվեյթի միջև

Հուլիսի 30-ին, ժամը 1000
II նիստ (Թուրքիայի բաժին)
ԹՈւՐՔԻԱՅԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ
Նիստի նախագահ` պ.գ.թ. Ք. ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՄԵԼՔՈւՄՅԱՆ ԱՐՄԵՆ (ՀՀ ԳԱԱ ԱԻ) – Հակասությունները ստամբուլահայ համայնքում (1945-1947 թթ.)

ԲԱԳՐԱՏՅԱՆ ԼԻԼԻԹ (ԵՊՀ) – Թուրքիայում փախստական, ապաստան հայցող և ապօրինի բնակություն հաստատած անձանց խնդիրների շուրջ

ԽՈՋԱՅԱՆ ԿԱՐԻՆԵ (ՌՀ(Ս)Հ) – Եվրոպայում Թուրքիայի ժողովրդագրական քաղաքականությունը Ֆրանսիայի օրինակով

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ (ԵՊՀ) – Թուրք-սիրիական հարաբերությունները արդի փուլում

Հուլիսի 30-ին, ժամը 13:00
III նիստ (նիստերի դահլիճ)
ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈւԹՅՈւՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ
Նիստի նախագահ` Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՄԿՐՏՈւՄՅԱՆ ԱՐՄԵՆ (ՀՊՄՀ) – Ն.Պ. Իգնատևը և Հայկական Հարցը Ադրիանապոլսի զինադադարից մինչև Սան-Ստեֆանոյի նախնական հաշտության պայմանագիր

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՆՆԱ (ՀՀ ԳԱԱ ՀՑԹԻ) – Ցեղասպանություն և սեռասպանություն (գենդերոցիդ)

ԱԴԱՄՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ (ՀՊՄՀ) – Տերությունների վերջին բանակցությունները Հայկական Հարցի շուրջ (ըստ թուրքական մամուլի)

ԳԶՈՅԱՆ ԷԴԻՏԱ (ԵՊՀ) – Հարավ-կովկասյան հանրապետությունների անդամակցության խնդիրը Ազգերի Լիգային (1920թ. մայիս-դեկտեմբեր ամիսներ)

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ (ՀՀ ԳԱԱ ՀՑԹԻ) – «Մշակութային մոդելները» որպես ամբոխի վարքի կազմակերպման ազդակներ Հայոց ցեղասպանության համատեքստում

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ (ՌՀ(Ս)Հ) – Հայոց ցեղասպանության հարցը Գերմանիայի թուրքական համայնքի օրակարգում

Հուլիսի 30-ին, ժ. 16:00

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈւՄ

ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈւՄ

Ը Ն Դ ՈՒ Ն Ե Լ Ու Թ Յ Ու Ն

Զեկուցումների տևողությունըª մինչև 15 րոպե:

http://www.orient.sci.am/news_view.php?arch=&id=23&langid=1

  • Share/Save/Bookmark

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

23.06.2010
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ798_s

«Նորավանք» ԳԿՀ,
ՀՀ Կրթության և գիտության նախարարության
Գիտության պետական կոմիտե
Ամառային դպրոց
(12.07.2010 – 19.07.2010)
«Նորավանք» ԳԿՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի 23/1

Սույն թվականի հուլիսի 12-ից մինչև հուլիսի 19-ը «Նորավանք» ԳԿՀ-ն ՀՀ Գիտության պետական կոմիտեի հետ համատեղ կազմակերպում է ամառային դպրոց «Ազգային անվտանգության հիմնախնդիրները» խորագրով (կից ներկայացվում է ամառային դպրոցի ծրագիրը)։
Զեկուցումներով հանդես կգան փորձագետներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից։
Զեկուցումների թեզիսները նախորոք կտեղադրվեն այս կայքում։ Ամառային դպրոցը կանցկացվի «Նորավանք» ԳԿՀ –ում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23/1)։
Ամառային դպրոցին կարող են մասնակցել այդ ոլորտով հետաքրքրված մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող ուսանողները, ինչպես նաև գիտության թեկնածուներ, լրագրողներ, ազգային անվտանգության ոլորտում աշխատող մասնագետներ։
Հաշվի առնելով մասնակիցների ակտիվությունը, կորոշվեն լավագույն մասնակիցները։
Ամառային դպրոցի ավարտին կհանձնվեն մասնակցության սերտիֆիկատներ։ Մասնակցել ցանակցողները պետք է tigranhar@noravank.am էլեկտրոնային փոստին ուղարկեն իրենց ինքնակենսագրությունը (CV) մինչև սույն թվականի հուլիսի 5-ը։

http://www.noravank.am/arm/seminar/detail.php?ELEMENT_ID=4879

  • Share/Save/Bookmark

free counters

  • Share/Save/Bookmark

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ XXXI ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ XXXI ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում 2010թ. հուլիս ամսին կկայանա
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ
XXXI ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

Մասնակցել ցանկացողները կարող են ներկայացնել զեկուցումների հիմնադրույթները մինչև 5 (հինգ) համակարգչային էջ ծավալով` հայերեն կամ ռուսերեն լեզուներով, վերջում ներկայացնել անգլերեն լեզվով ամփոփում, հոդվածի վերնագիրն ու հեղինակի անուն ազգանունը` ռուսերեն և անգլերեն լեզուներով (տառատեսակը` հայերեն -Times Armenian, ռուսերեն – Times Lat Rus, անգլերեն – Times New Roman, տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1,5: Սահմանվում է հետևյալ Page Setup. Paper size-A4, Top, Bottom, Left, Right – 2,5 cm): Պարտադիր պայմաններից են աշխատանքի արդիականությունը, նպատակների, եզրահանգումների նշումը: Նյութը պետք է պատրստվի տեքստային խմբագիր Word-ի միջոցով: Հիմնադրույթները պետք է ընդգրկեն թեմայի ուսումնասիրության հակիրճ պատմությունը և ունենան աղբյուրագիտական համապատասխան հղումներ: Հավանության արժանացած աշխատանքները կհրատարակվեն ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի “ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ” ժողովածուի հերթական հատորում:
Հոդվածների ծանոթագրությունները և նշվող աղբյուրները պետք է զետեղված լինեն հոդվածի վերջում (ձևը տես` “Մերձավոր Արևելք” ժողովածուի 2009թ. հրատարակությունը, տառաշարի չափը Font 10, տողամիջյան հեռավորությունըª 1), առանց footnote-ի և endnote-ի, օգտագործելով x2 :
Հոդվածները ներկայացնել կրիչով և թղթային տարբերակով, միայն նշված տառատեսակներով (Times Armenian, – հայերեն; Times Lat Rus – ռուսերեն; Times New Roman – անգլերեն)
Հիմնադրույթները ներկայացնել մինչև ս.թ. հունիսի 20-ը, Երևան, Մարշալ Բաղրամյան 24գ. հասցեով (10-րդ հարկ, ընդունարան), հոդվածին կցել նաև էլեկտրոնային տարբերակը:

ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Հոդվածի առաջին էջի վերևի հատվածում գրել անուն, ազգանունը և այն հաստատության ամբողջական անվանումը և նրա հապավումը, որը ներկայացնում է հեղինակը: Այնուհետև, տողի մեջտեղում գրել վերնագիրը մեծատառերով: Առանձին էջի վրա նշել հոդվածի անվանումը, հեղինակի անունը, ազգանունը և ներկայացվող հաստատության անվանումը` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով` մեծատառերով և փոքրատառերով:
Եթե հոդվածի հեղինակը մագիստրանտ է կամ ասպիրանտ, ապա հոդվածի վերջում պետք է նշվի գիտական ղեկավարի անունը, ազգանունը և նրա ստորագրությունը:
Այնուհետև, ներկայացվում է Ծանոթագրությունը – Size 10 cm, սկզբից նշվում է հեղինակի ազգանունը, այնուհետև, անվան առաջին տառը, հետո աշխատության վերնագիրը, նշվում է հրատարակության վայրը, տարեթիվը և վերջում էջը: Օրինակ`

1. Հարությունյան Լ., Լիբանանը 1958-1990 թթ., Եր., 2008, էջ 24:
2. Никитина Г., Государство Израиль, М., 1968, с. 45.
3. Gali B. B., Egypt’s policy in 1980’s, Cairo, 1985, p. 98.
Եթե գիրքը կամ աղբյուրը կրկնվում է անմիջապես հաջորդ հղմամբ, ապա գրվում է ՆՈՒՅՆ ՏԵՂՈՒՄ, եթե փոխվել է էջը, ապա նշվում է նաև այն: Օրինակ`
1. Հարությունյան Լ., Լիբանանը 1958-1990 թթ., Եր., 2008, էջ 24:
2. Նույն տեղում, կամ Նույն տեղում, էջ 56:
Եթե գիրքը կամ աղբյուրը հիշատակվում է կրկին` մեկ այլ հղումից հետո, կամ հաջորդ էջում, ապա գրվում է աշխատության հեղինակի ազգանունը և անունը, ապա` ՆՇՎ. ԱՇԽ., էջ…:

1. Հարությունյան Լ., Լիբանանը 1958-1990 թթ., Եր., 2008, էջ 24:
2. Gali B. B., Egypt’s policy in 1980’s, Cairo, 1985, p. 98.
3. Հարությունյան Լ., նշվ. աշխ., էջ 24:
Հոդվածները ներկայացնել ջանասիրաբար խմբագրված, մեկ օրինակ Print տարբերակով, և մեկ օրինակ` էլեկտրոնային: Print տարբերակին անհրաժեշտ է կցել հեղինակի հեռախոսահամարը և e-mail-ը:

Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է հունիսի 20-ը:
http://www.orient.sci.am/news_view.php?arch=&id=23&langid=1

  • Share/Save/Bookmark

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԳՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ-ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06 ապրիլ 2010թ.

Համաձայն §Դիվանագիտական ծառայության մասին¦ ՀՀ օրենքի* եւ ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի §Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու եւ դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը եւ ծառայողական պարտականությունների եւ լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին¦ թիվ 121 որոշման**` ՀՀ ԱԳՆ մրցութային-ատեստավորող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ հետեւյալ ստորաբաժանումներում կցորդի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.

§Պետական արարողակարգի ծառայություն¦ գործակալության դիվանագիտական անձնակազմի բաժնի կցորդ
§Պետական արարողակարգի ծառայություն¦ գործակալության պաշտոնական այցերի բաժնի կցորդ (2 տեղ)
Հյուպատոսական վարչության միգրացիայի բաժնի կցորդ
Հյուպատոսական վարչության արտոնագրային բաժնի կցորդ
Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի կցորդ
Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնի կցորդ
Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի կցորդ (ֆրանսերեն լեզվի իմացությունը պարտադիր է)
Իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի եւ դեպոզիտի բաժնի կցորդ (§իրավագիտություն¦ մասնագիտությամբ կրթությունը պարտադիր է)

Պաշտոնային դրույքաչափը 134 հազար 160 դրամ է:

Նշված պաշտոններին ներկայացվող հիմնական պահանջներն են.
ՀՀ քաղաքացիություն,
հայերենին եւ առնվազն երկու օտար լեզվի ազատ տիրապետում,
բարձրագույն կրթություն (հավատարմագրված մասնագիտություն ստանալու մասին վկայագիր),***
համակարգչային գիտելիքներ:

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի:

Թեստավորումն անցկացվելու է ս.թ. մայիսի 17-ին եւ 18-ին ՀՀ ԱԳՆ շենքում (Երեւան, Հանրապետության հրապարակ, Կառավարության շենք 2): Թեստավորումն անց է կացվելու գրավոր: Հարցաշարին կարելի է ծանոթանալ ս.թ. ապրիլի 17-ից www.armeniaforeignministry.am ինտերնետային կայքում:

Հարցազրույցին մասնակցելու իրավունք են ձեռք բերում մրցույթի այն մասնակիցները, ովքեր ճիշտ են պատասխանել թեստավորման առաջադրանքների յուրաքանչյուր բաղադրիչի առնվազն 80 տոկոսին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա/ դիմում (լրացվում է տեղում),
բ/ անձնագրի պատճեն,
գ/ բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճեն,
դ/ ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի թիվ 121 որոշման 19-րդ կետի §դ¦ ենթակետով սահմանված բժշկական տեղեկանք (ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով` Երեւան քաղաքի թիվ 1 պոլիկլինիկայից: Հասցեն` Երեւան, Լեոյի 17),
ե/ ինքնակենսագրություն,
զ/ աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածք (նախկինում աշխատած լինելու դեպքում), կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,
է/ զինապարտ լինելու դեպքում` զինվորական գրքույկի պատճենը, իսկ ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձանց` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ունենալու վերաբերյալ համապատասխան տեղեկանք,
ը/ 4 լուսանկարª 3×4 սմ չափի:

Մրցույթի մասնակիցներն իրենց հայեցողությամբ կարող են ներկայացնել նաեւ մասնագիտական գիտելիքները եւ գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր:

Քաղաքացին փաստաթղթերի պատճենները ներկայացնում է բնօրինակների հետ միասին, անձամբ:

Վերը նշված փաստաթղթերի ընդունումը իրականացվելու է աշխատանքային օրերին` ս.թ. ապրիլի 19-ից 30-ը,
ժ. 14:30-ից մինչեւ 17:00, ՀՀ ԱԳՆ անցագրային կետում /Ամիրյան փողոցի կողմից/:****

Տեղեկությունների համար դիմել ՀՀ ԱԳՆ անձնակազմի կառավարման վարչություն, հեռ. 54-40-41, 2-70 կամ 3-22:

*§Դիվանագիտական ծառայության մասին¦ ՀՀ օրենքի տեքստը պաշտոնապես հրապարակված է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2001թ. դեկտեմբերի 12-ի թիվ 39 /171/ համարում:

**ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի թիվ 121 որոշման տեքստը պաշտոնապես հրապարակված է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2002թ. մարտի 7-ի թիվ 9 /184/ համարում:

***Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի թիվ 121 որոշմամբ:

****Տեղեկանքը թույլատրվում է ներկայացնել մինչեւ ս. թ. մայիսի 7-ը: Հաշվի առնելով բժշկական հետազոտման երկարատեւությունը` խնդրվում է պոլիկլինիկա դիմել նախապես:
http://www.armeniaforeignministry.com/index_arm.html

  • Share/Save/Bookmark

ՇԱՀՆԱՄԵ شاهنامه

d/сԻրանի Խորասան նահանգի Թուս բնակավայրում է գտնվում աշխարհահռչակ բանաստեղծ Ֆիրդուսու դամբարանը, որտեղ կա նաև թանգարան զարդարված <<Շահնամե>>-ի հերոսների նկարներով, ժամանակի շունչը հաղորդող զենքերով:Այս դամբարանը կարծես սրբատեղի լինի իրանցիների համար, որոնք ձեռքերը դնելով բանաստեղծի շիրմաքարին կարծես աղոթելիս լինեին:Դամբարանի ներսում հերոսների քանդակներն են, որոնք արտահայտում են <<Շահնամե>>-ից պատառիկներ:
Իրանում դեռևս տարածված է բանավոր խոսքի միջոցով պատմել դրվագներ շատմությունից, լեգենդներից, որոնցից մեզ հաջողվեց նկարահանել <<Շահնամեն>>…

t>б

  • Share/Save/Bookmark



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources


  • Share/Save/Bookmark